Աշխատանքի նկարագրություն
«Պանո»ընկերությունը փնտրում է հմուտ և փորձառու որակի վերահսկման մասնագետ, ով կապահովի ապրանքատեսականու որակը համապատասխան ընդունված չափորոշիչների:
Ձեր պարտականությունները
- Հացի որակի տեսողական վերահսկողություն՝ ըստ հաստատված ներքին չափորոշիչների,
- Ներքին չափորոշիչներին չհամապատասխանող արտադրանքի խոտանում,
- Արտադրական, պահեստային տարածքի ախտահանում համապատասխան լուծույթով,
- Հետևել հումքի և պատրաստի արտադրանքի պահպանման պայմաններին՝ ջերմաստիճանային և խոնավության ցուցանիշներով,
- Կատարել հումքի (ալյուր, խմորիչ, աղ, շաքար, յուղ և այլն) որակի նախնական ստուգումներ՝ ըստ սահմանված նորմերի,
- Կատարել փորձաքննություններ՝ ըստ սահմանված պարբերականության, լրացնել և պահել համապատասխան արձանագրություններ,
- Հետևել, որ արտադրության ընթացքում պահպանվեն սանիտարահիգիենիկ և տեխնոլոգիական նորմերը,
- Հետևել սան․ գրքույկների, սերտիֆիկատների և այլ փաստաթղթերի ժամկետներին,
- Կատարել պարբերական բուժզննումների պլանավորում և կազմակերպում:
Ձեր որակավորումները
- Բակալավրի աստիճան՝ սննդի տեխնոլոգիա, քիմիա կամ հարակից բնագավառներում,
- Աշխատանքային փորձը ցանկալի է
- HACCP, ISO համակարգերի իմացություն,
- Սննդի արտադրանքի վերահսկման գիտելիքներ,
- Աշխատանքի անվտանգության տեխնիկայի, արտադրական սանիտարիայի և հրդեհային անվտանգության կանոնների և նորմերի իմացություն,
- Լաբորատոր հետազոտությունների իրականացման հմտություններ
- Համակարգչային գիտելիքներ (MS Օffice):
Լրացուցիչ տեղեկություններ
- Աշխատանքային օրեր և ժամեր՝ 5-օրյա՝ 8-ժամյա աշխատանքային գրաֆիկ։
- Հասցե՝ Այասի 114։
Սեղմեք «Դիմել այս աշխատանքին» կոճակը, գրանցվեք և դիմեք մեկ քլիքով։ Մեկ անգամ գրանցվելուց հետո հետագայում կարող եք հեշտությամբ դիմել նաև այլ հետաքրքրող հաստիքների։
Սեղմեք «Արագ դիմում» կոճակը և ուղարկեք ձեր ինքնակենսագրականը (CV)։
Աշխատանքի հայտարարությանը արագ դիմելու համար լրացրեք ստորև նշված դաշտերը։