Պահեստի աշխատակից(ապակիների արտադրություն)
Աշխատանքի նկարագրություն
«Ստեկո» ՍՊԸ-ն փնտրում է պատրաստի արտադրանքի պահեստի աշխատակից (ապակու արտադրություն):
Ձեր պարտականությունները
- Արտադրամասից ընդունել պատրաստի ապակիները, ստուգել դրանց քանակը, չափսերը և համապատասխանությունը փաստաթղթերին:
- Ապակիները զգուշությամբ տեղափոխել պահեստ և դասավորել հատուկ նախատեսված բուրգերի (պիրամիդաների) կամ կանգնակների վրա:
- Ըստ հաճախորդների հայտերի՝ պահեստից ընտրել և առանձնացնել համապատասխան տեսակի, հաստության ու չափսի ապակիները:
- Իրականացնել ապակիների անվտանգ բարձումը հատուկ կահավորված մեքենաների մեջ։
- Ապահովել ապակիների համակարգված տեղաբաշխումը պահեստում՝ ըստ տեսակի, չափսի և պատվերների առաջնահերթության:
Ձեր որակավորումները
- Աշխատանքային փորձ պահեստում (ապակու, կահույքի, շինանյութի կամ այլ կոտրվող/ծանր ապրանքների հետ աշխատանքի փորձը կդիտվի որպես մեծ առավելություն):
- Ֆիզիկական ուժ և դիմացկունություն՝ ծանրություններ բարձրացնելու և տեղափոխելու համար:
- Բարձր ուշադրություն, զգուշավորություն և պատասխանատվության զգացում
- Ճշտապահություն և անվտանգության կանոնների խիստ պահպանում:
Լրացուցիչ տեղեկություններ
Աշխատանքային օրեր՝ երկուշաբթի-շաբաթ, Հասցե՝ Արին Բերդի փ 6/29
Կարող եք զանգահարել՝ 033505027 հեռախոսահամարին
Աշխատանքի հայտարարությանը արագ դիմելու համար լրացրեք ստորև նշված դաշտերը։