Համակարգչային տոմոգրաֆիայի (ՀՏ) բժիշկ
Աշխատանքի նկարագրություն
Վարդանանց նորարարական բժշկության կենտրոնը հրավիրում է աշխատանքի Համակարգչային տոմոգրաֆիայի (ՀՏ) բժշկի։
Եթե կարևորում եք մասնագիտական զարգացումը, աշխատանքի բարձր չափանիշները և ժամանակակից բժշկական տեխնոլոգիաների կիրառումը, հրավիրում ենք միանալու մեր թիմին։
Ձեր պարտականությունները
- Համակարգչային տոմոգրաֆիկ հետազոտությունների իրականացում և արդյունքների մասնագիտական գնահատում,
- ՀՏ պատկերների վերլուծություն և բժշկական եզրակացությունների կազմում,
- Հետազոտությունների իրականացում՝ սահմանված բժշկական չափորոշիչներին և անվտանգության պահանջներին համապատասխան,
- Անհրաժեշտության դեպքում համագործակցություն այլ մասնագիտությունների բժիշկների հետ՝ ախտորոշման գործընթացի շրջանակում,
- Բժշկական փաստաթղթերի պատշաճ վարում։
Ձեր որակավորումները
- Բարձրագույն բժշկական կրթություն,
- Ճառագայթային ախտորոշման համապատասխան մասնագիտացում,
- Գործող մասնագիտական հավաստագիր,
- Համակարգչային տոմոգրաֆիայի ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
- Պատասխանատվություն, ճշտապահություն և մասնագիտական էթիկայի պահպանում,
- Թիմային աշխատանքի և արդյունավետ հաղորդակցման հմտություններ։
Լրացուցիչ տեղեկություններ
Մենք առաջարկում ենք՝
- Աշխատանք ժամանակակից բժշկական կենտրոնում,
- Մասնագիտական զարգացման և շարունակական կրթության հնարավորություն,
- Ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած աշխատանքային միջավայր,
- Փորձառու և պրոֆեսիոնալ թիմի հետ համագործակցություն,
- Մրցակցային աշխատանքային պայմաններ։
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը:
Սեղմեք «Դիմել այս աշխատանքին» կոճակը, գրանցվեք և դիմեք մեկ քլիքով։ Մեկ անգամ գրանցվելուց հետո հետագայում կարող եք հեշտությամբ դիմել նաև այլ հետաքրքրող հաստիքների։
Սեղմեք «Արագ դիմում» կոճակը և ուղարկեք ձեր ինքնակենսագրականը (CV)։
Աշխատանքի հայտարարությանը արագ դիմելու համար լրացրեք ստորև նշված դաշտերը։