Աշխատանքի նկարագրություն

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնը աշխատանքիէ հրավիրում JCI ստանդարտների ներդրման և հավատարմագրման նախագծի ղեկավարի (JCI Project Manager), ով կղեկավարի միջազգային որակի և պացիենտների անվտանգության ստանդարտների ներդրման գործընթացը՝ նպաստելով բժշկական ծառայությունների որակի շարունակական բարելավմանը։

Ձեր պարտականությունները

  1. Մշակել և կառավարել JCI միջազգային հավատարմագրման ստանդարտների ներդրման նախագիծը՝ ապահովելով փուլերի, ժամկետների և արդյունքների վերահսկումը։
  2. Իրականացնել գործող գործընթացների համապատասխանության գնահատում (Gap Analysis), բացահայտել անհամապատասխանությունները և համակարգել դրանց վերացումը։
  3. Համակարգել բժշկական և վարչական գործընթացների ստանդարտացումը, ներքին քաղաքականությունների և ընթացակարգերի մշակումը և ներդրումը։ Կազմակերպել աշխատակիցների վերապատրաստումները, ներքին աուդիտները և հավատարմագրման նախապատրաստական գնահատումները։
  4. Վերահսկել պացիենտների անվտանգության և բժշկական ծառայությունների որակի բարելավմանն ուղղված միջոցառումների իրականացումը։
  5. Ապահովել ստորաբաժանումների արդյունավետ համագործակցությունը և ղեկավարությանը ներկայացնել նախագծի ընթացքի վերաբերյալ պարբերական հաշվետվություններ։

Ձեր որակավորումները

  1. Բարձրագույն կրթություն՝ բժշկության, հանրային առողջապահության, առողջապահության կառավարման կամ հարակից ոլորտներում։
  2. Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ առողջապահության կառավարման, որակի ապահովման կամ նախագծերի կառավարման ոլորտում։
  3. JCI կամ առողջապահական այլ միջազգային հավատարմագրման ստանդարտների իմացություն։
  4. Նախագծերի կառավարման, գործընթացների վերլուծության և ներքին աուդիտների կազմակերպման հմտություններ։
  5. Կազմակերպչական, հաղորդակցման և միջստորաբաժանումային համագործակցության բարձր կարողություններ։
  6. Հայերենի գերազանց և անգլերենի լավ իմացություն։
  7. JCI հավատարմագրման նախագծերի իրականացման գործնական փորձը կդիտվի որպես էական առավելություն։

Լրացուցիչ տեղեկություններ

Մենք առաջարկում ենք՝

  • Մասնակցություն բժշկական կենտրոնի զարգացման ռազմավարական նշանակության միջազգային նախագծին։
  • Մասնագիտական աճի և միջազգային լավագույն փորձի կիրառման հնարավորություն։
  • Համագործակցություն փորձառու բժշկական և կառավարչական թիմի հետ։
  • Նախաձեռնողականությունն ու նորարարական մոտեցումները խրախուսող աշխատանքային միջավայր։
  • Մրցունակ վարձատրություն՝ համապատասխան փորձին և որակավորմանը։

Դիմելու եղանակներ

  1. Սեղմեք «Դիմել այս աշխատանքին» կոճակը, գրանցվեք և դիմեք մեկ քլիքով։ Մեկ անգամ գրանցվելուց հետո հետագայում կարող եք հեշտությամբ դիմել նաև այլ հետաքրքրող հաստիքների։

  2. Սեղմեք «Արագ դիմում» կոճակը և ուղարկեք ձեր ինքնակենսագրականը (CV)։





Աշխատանքի հայտարարությանը արագ դիմելու համար լրացրեք ստորև նշված դաշտերը։

Արագ դիմում



Առաջարկվող աշխատանքներ

Հյուրընկալ

Kamancha Restaurant
Երևան

Տեսանկարահանման մասնագետ

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոն
Երևան

Համակարգչային տոմոգրաֆիայի (ՀՏ) բժիշկ

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոն
Երևան