Երևան   Լրիվ դրույք   12-11-2026   Ամսավճար

Աշխատանքի նկարագրություն

Փնտրում ենք ավագ հաշվապահի, ով կապահովի իրեն վերապահված հաշվապահական գործառնությունների ճիշտ և ժամանակին իրականացումը, և պատասխանատու կլինի հաշվապահական տվյալների ճշգրտության ու ֆինանսական տեղեկատվության պատշաճ վարման համար:

Ձեր պարտականությունները

  • Կատարել և հաշվապահական համակարգում արտացոլել ընթացիկ հաշվապահական գործառնությունները։
  • Մուտքագրել և մշակել առաջնային հաշվապահական փաստաթղթերը։
  • Իրականացնել բանկային գործառնությունների հաշվառում և բանկային հաշիվների համադրումներ։
  • Իրականացնել դրամարկղային գործառնությունների հաշվառում։
  • Վարել մատակարարների և հաճախորդների հետ հաշվարկների հաշվառումը։
  • Վերահսկել դեբիտորական և կրեդիտորական պարտավորությունները։
  • Կատարել ապրանքների, նյութերի և ծառայությունների ձեռքբերման ու իրացման գործառնությունների հաշվառում։
  • Մասնակցել աշխատավարձերի և աշխատակիցների հետ կապված հաշվարկների իրականացմանը։
  • Իրականացնել հիմնական միջոցների և այլ ակտիվների հաշվառում։
  • Պատրաստել անհրաժեշտ հաշվապահական տեղեկանքներ և ներքին հաշվետվություններ։
  • Մասնակցել ամսական և տարեկան փակման գործընթացներին։
  • Իրականացնել հաշվապահական հաշիվների համադրումներ և հայտնաբերված անհամապատասխանությունների ճշգրտում։
  • Աջակցել հարկային հաշվետվությունների պատրաստմանը։
  • Պատրաստել անհրաժեշտ փաստաթղթեր աուդիտների և ստուգումների համար։
  • Ապահովել հաշվապահական փաստաթղթերի պատշաճ պահպանումը և դասակարգումը։
  • Կատարել գլխավոր հաշվապահի կողմից տրված այլ մասնագիտական հանձնարարություններ։


Ձեր որակավորումները

  • Բարձրագույն կրթություն՝ հաշվապահության, ֆինանսների, տնտեսագիտության կամ հարակից ոլորտում։
  • Ավագ հաշվապահի կամ հաշվապահի պաշտոնում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ։
  • ՀՀ հարկային և հաշվապահական օրենսդրության իմացություն։
  • 1C ACC-իգործնական իմացություն։
  • MS Excel-ի լավ իմացություն։
  • Հաշվապահական փաստաթղթերիև հաշվետվությունների հետ աշխատելու փորձ։
  • Ուշադրություն մանրուքների նկատմամբ և բարձր ճշգրտություն։
  • Պատասխանատվության բարձր զգացում։
  • Վերլուծական և տրամաբանական մտածողություն։
  • Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն։
  • Ժամկետների պահպանման և մեծածավալ տեղեկատվության հետ աշխատելու կարողություն։

Լրացուցիչ տեղեկություններ

Ի՞նչ ենք առաջարկում

  • Մասնագիտական զարգացման և գիտելիքների ընդլայնման հնարավորություն։
  • Հաշվապահական գործընթացների բարելավմանն ուղղված նախաձեռնություններ իրականացնելու հնարավորություն։
  • Մրցակցային աշխատավարձ։
  • Կորպորատիվ զեղչ ընկերության խանութ-սրահներում։
  • Վճարվող լրացուցիչ հանգստյան օր՝ ծննդյան օրվա կապակցությամբ։
  • Կորպորատիվ միջոցառումներ և աջակցող թիմային միջավայր։

Աշխատանքային պայմաններ

Գրաֆիկը՝ երկուշաբթիից ուրբաթ, 09։00 - 18։00


Դիմելու եղանակներ
  1. Սեղմեք «Դիմել այս աշխատանքին» կոճակը, գրանցվեք և դիմեք մեկ քլիքով։ Մեկ անգամ գրանցվելուց հետո հետագայում կարող եք հեշտությամբ դիմել նաև այլ հետաքրքրող հաստիքների։

  2. Սեղմեք «Արագ դիմում» կոճակը և ուղարկեք ձեր ինքնակենսագրականը (CV)։





Աշխատանքի հայտարարությանը արագ դիմելու համար լրացրեք ստորև նշված դաշտերը։

Արագ դիմում



Առաջարկվող աշխատանքներ

Հաշվետար

SZ Pharma
Երևան

Հաշվապահ

Սմոք Հաուս ՍՊԸ
Երևան

Ֆինանսական բաժնի հաշվառման մասնագետ

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոն
Երևան

Որակավորված աուդիտոր

ՋԻ ԷՄ ՔՈՆՍԱԼԹ ՍՊԸ
Երևան