Ֆինանսական բաժնի հաշվառման մասնագետ
Աշխատանքի նկարագրություն
«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնը փնտրում է ֆինանսական բաժնի հաշվառման մասնագետի՝ վերլուծական մտածողությամբ, բարձր պատասխանատվությամբ և Microsoft Excel-ի գերազանց իմացությամբ։
Ձեր պարտականությունները
- Ֆինանսական հաշվետվությունների պատրաստում, մշակում և վերլուծություն։
- Վճարովի ծառայությունների հասույթի ստուգում և տվյալների համադրում։
- Ապահովագրական ընկերությունների հաշվետվությունների ստուգում և պատրաստում։
- Ֆինանսական տվյալների անհամապատասխանությունների բացահայտում և շտկում։
- Վճարումների և պարտքերի հաշվառում 1C և ՀԾ համակարգերում։
Ձեր որակավորումները
- Microsoft Excel-ի գերազանց իմացություն (պարտադիր)՝ բանաձևեր, մեծածավալ տվյալների մշակում։
- Վերլուծական մտածողություն և մանրուքների նկատմամբ ուշադրություն։
- Ֆինանսական կամ հաշվապահական ոլորտում աշխատանքային փորձ։
- 1C և ՀԾ ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն։
Լրացուցիչ տեղեկություններ
- Կայուն և մասնագիտական զարգացմանը նպաստող աշխատանքային միջավայր։
- Աջակցող և պրոֆեսիոնալ թիմ։
- Մրցունակ վարձատրություն։
- Գրաֆիկը՝ վեցօրյա, 9։00-18։00
Դիմելու եղանակներ
Սեղմեք «Դիմել այս աշխատանքին» կոճակը, գրանցվեք և դիմեք մեկ քլիքով։ Մեկ անգամ գրանցվելուց հետո հետագայում կարող եք հեշտությամբ դիմել նաև այլ հետաքրքրող հաստիքների։
Սեղմեք «Արագ դիմում» կոճակը և ուղարկեք ձեր ինքնակենսագրականը (CV)։
Աշխատանքի հայտարարությանը արագ դիմելու համար լրացրեք ստորև նշված դաշտերը։