Աշխատանքի նկարագրություն
«Նատալի Ֆարմ Դեղատուն» ՍՊԸ - ն աշխատանքի է հրավիրում դեղագետների, դեղագործների Երևան քաղաքի հետևյալ մասնաճյուղերում աշխատելու համար՝
- ք. Երևան. Գայի պող. 16 /Մեգա-Մոլ 1 (գիշերային հերթափոխ).
- ք. Երևան. Դ.Վարուժան 28/1 ԱԲԿ.(գիշերային հերթափոխ).
- ք. Երևան. Ս. Օհանովի փող. 26/9.
- ք. Երևան. Տ. Մեծի 59.
- ք․ Երևան. Հալաբյան 22/5.
- ք. Երևան. Շիրազի փող 20/4 (20:00-24:00).
- ք. Երևան. Գյուլբենկյան 24 133.
- ք. Երևան. Պարոնյան փողոց 9շ թիվ 42.
- ք. Երևան. Անդրանիկի 148/18.
- ք. Երևան. Աբովյան փ. 39շ. թիվ 41.
- ք. Երևան. Աբովյան փ. 48.
- ք. Երևան. Լենինգրադյան 19/14շ. 284 տարածք.
- ք. Երևան. Թևոսյան 44/2.
- ք. Երևան. Սայաթ-Նովա 13շ 2 և 9
Ձեր պարտականությունները
- Տիրապետել դեղաբանական խմբերին և ազդող նյութերին,
- Ներկայացնել դեղորայքների հատկանիշները և օգտագործման եղանակները,
- Սպասարկել հաճախորդներին և տրամադրել մասնագիտական խորհրդատվություն,
- Հետևել ապրանքների համալրմանը և դեղերի ճիշտ դասավորվածությանը,
- Պահպանել սպասարկման և մասնագիտական էթիկայի բարձր մակարդակ:
Ձեր որակավորումները
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական /դեղագիտական, դեղագործական/ կրթություն,
- Հաճախորդներին բարեհամբույր և ճշգրիտ սպասարկում,
- Ներկայացման ու հաղորդակցության հմտություններ,
- Արագ կողմնորոշվելու ունակություն:
Լրացուցիչ տեղեկություններ
Գործում է ճկուն բոնուսային համակարգ, ինչպես նաև հավելյալ ուսումնական ծրագրեր։
Աշխատանքային ժամերը 09:00-15:30, 15:30-22:00, աշխատանքային ժամերը փոփոխվում են կախված սեզոնային պայմաններից (ամառ, ձմեռ):
«Նատալի Ֆարմ Դեղատուն» - ը կարևորում է ոչ միայն մասնագիտական գիտելիքները, այլև մարդկային վերաբերմունքը, թիմային աշխատանքը և շարունակական զարգացումը։ Մենք առաջարկում ենք անվտանգ, աջակցող և ուսուցողական աշխատանքային միջավայր։
Մանրամասների համար զանգահարել 095 55-84-18 և 095 11-21-56 հեռախոսահամարներով մինչև ժամը՝ 18:00:
Զանգահարելիս խնդրում ենք նշել, որ տեղեկացել եք joboffer.am կայքէջից:
Եթե ցանկանում եք աշխատել կայուն կազմակերպությունում և զարգանալ մասնագիտական թիմում՝ սպասում ենք Ձեր դիմումին։