Դեղագործ / Դեղագետ (քաղաքներ, մարզեր)


  Կոտայք   Լրիվ դրույք   20-05-2026   120000 դրամ   Ամսավճար

Աշխատանքի նկարագրություն

«Նատալի Ֆարմ Դեղատուն» ՍՊԸ - ն աշխատանքի է հրավիրում դեղագետների, դեղագործների հետևյալ մասնաճյուղերում աշխատելու համար՝

  • Փարաքար համայնք (նորաբաց դեղատուն)
  • Գառնի գյուղ (նորաբաց դեղատուն)
  • մ. Արարատ. գ. Այնթապ Երևան-Երասխավան մայրուղի. 3/1
  • ք․ Բյուրեղավան. Զ․ Անդրանիկ 26/87
  • ք. Էջմիածին. Բաղրամյան 59ա
  • ք. Էջմիածին. Մ. Մաշտոցի փող. 28
  • ք. Եղվարդ. Չարենցի փ. թիվ 196


Ձեր պարտականությունները

  • Տիրապետել դեղաբանական խմբերին և ազդող նյութերին,
  • Ներկայացնել դեղորայքների հատկանիշները և օգտագործման եղանակները,
  • Սպասարկել հաճախորդներին և տրամադրել մասնագիտական խորհրդատվություն,
  • Հետևել ապրանքների համալրմանը և դեղերի ճիշտ դասավորվածությանը,
  • Պահպանել սպասարկման և մասնագիտական էթիկայի բարձր մակարդակ:

Ձեր որակավորումները

  • Բարձրագույն կամ միջին մասնագիտական /դեղագիտական, դեղագործական/ կրթություն,
  • Հաճախորդներին բարեհամբույր և ճշգրիտ սպասարկում,
  • Ներկայացման ու հաղորդակցության հմտություններ,
  • Արագ կողմնորոշվելու ունակություն:

Լրացուցիչ տեղեկություններ

Աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։ Առաջարկվող աշխատավարձը՝ սկսած 150.000 դրամից ՝ կախված մասնագիտական գիտելիքներից, հմտություններից և աշխատանքային փորձից։ Գործում է ճկուն բոնուսային համակարգ, ինչպես նաև հավելյալ ուսումնական ծրագրեր։ Աշխատանքային ժամերը 09:00-15:30, 15:30-22:00, աշխատանքային ժամերը փոփոխվում են կախված սեզոնային պայմաններից (ամառ, ձմեռ):

«Նատալի Ֆարմ Դեղատուն» - ը կարևորում է ոչ միայն մասնագիտական գիտելիքները, այլև մարդկային վերաբերմունքը, թիմային աշխատանքը և շարունակական զարգացումը։ Մենք առաջարկում ենք անվտանգ, աջակցող և ուսուցողական աշխատանքային միջավայր։

Մանրամասների համար զանգահարել 095 55-84-18 և 095 11-21-56 հեռախոսահամարներով մինչև ժամը՝ 18:00:

Զանգահարելիս խնդրում ենք նշել, որ տեղեկացել եք joboffer.am կայքէջից:

Եթե ցանկանում եք աշխատել կայուն կազմակերպությունում և զարգանալ մասնագիտական թիմում՝ սպասում ենք Ձեր դիմումին։




Աշխատանքի հայտարարությանը արագ դիմելու համար լրացրեք ստորև նշված դաշտերը։

Արագ դիմում



Առաջարկվող աշխատանքներ

Դեղագործ / Դեղագետ

«Նատալի Ֆարմ Դեղատուն» ՍՊԸ
Երևան