Մարքեթինգի բաժնի ղեկավար
Աշխատանքի նկարագրություն
Փնտրում
ենք մարքեթինգի բաժնի ղեկավար, ով կառաջնորդի մեդիա և մարքեթինգի թիմը, կզարգացնի
ընկերության բրենդը անշարժ գույքի շուկայում և կամրապնդի ընկերության վստահելի գործընկերոջ
և գրավիչ գործատուի իմիջը։
Ձեր պարտականությունները
Թիմի և բաժնի կառավարում
- Ղեկավարել մեդիա և մարքեթինգի բաժնի աշխատանքը, դրվող նպատակների և ցուցանիշների (KPI) սահմանումը
- Պլանավորել և կառավարել մարքեթինգային բյուջեն
- Համակարգել աշխատանքը արտաքին գործընկերների (գովազդային գործակալություններ, մեդիա, դիզայներներ և այլն) հետ
Բրենդինգ և ճանաչելիություն
- Մշակել և իրականացնել ընկերության մարքեթինգային և բրենդինգի ռազմավարությունը
- Ստեղծել նոր գաղափարներ և արդյունավետ լուծումներ՝ բրենդի ճանաչելիությունն ու վստահությունը բարձրացնելու համար
- Կառավարել գովազդային արշավները (թվային, արտաքին, մեդիա), սոցիալական ցանցերը, կայքի բովանդակությունը
- Կազմակերպել ծրագրերի (նախագծերի) մարքեթինգային աջակցությունը՝ վաճառքների աճը խթանելու նպատակով
- Վերլուծել արդյունքները և օպտիմալացնել ծախսերը
Գործատուի բրենդ (Employer Branding)
- Զարգացնել ընկերության իմիջը որպես գրավիչ գործատու՝ աշխատակիցների համար ներքին հաղորդակցության և մշակույթի ամրապնդման միջոցով
- Ամրապնդել ընկերության հեղինակությունը շուկայում՝ թեկնածուների, գործընկերների և հաճախորդների ներգրավելու նպատակով
Տենդենցներ
- Հետևել համաշխարհային մարքեթինգային միտումներին (այդ թվում՝ ԱԲ գործիքներին) և արդյունավետ կիրառել դրանք ընկերությունում:
Ձեր որակավորումները
- Բարձրագույն կրթություն (մարքեթինգ, բիզնես ադմինիստրացիա, հաղորդակցություն կամ համանման ոլորտ)
- Մարքեթինգի ոլորտում 4+ տարվա փորձ, որից առնվազն 2 տարի ղեկավար պաշտոնում
- Բրենդինգի, թվային մարքեթինգի և մեդիա պլանավորման խորը գիտելիքներ
- Թիմի ղեկավարման և բյուջեի կառավարման փորձ
- Ստեղծագործական և ռազմավարական մտածողություն
- Վերլուծական հմտություններ (Google Analytics, Meta Ads, CRM համակարգեր)
- Հայերենի գերազանց, անգլերենի/ռուսերենի լավ իմացություն
Առավելություն կդիտվի
- Անշարժ գույքի կամ շինարարության ոլորտում աշխատանքի փորձ
- Employer branding-ի նախագծերի փորձ
- Իվենթների և PR-ի կազմակերպման փորձ
Լրացուցիչ տեղեկություններ
Առաջարկում ենք
- Մրցունակ աշխատավարձ,
- Ստեղծագործական աշխատանքի և մասնագիտական զարգացման հնարավորություն
Աշխատանքային պայմաններ
Դիմելու եղանակներ
Սեղմեք «Դիմել այս աշխատանքին» կոճակը, գրանցվեք և դիմեք մեկ քլիքով։ Մեկ անգամ գրանցվելուց հետո հետագայում կարող եք հեշտությամբ դիմել նաև այլ հետաքրքրող հաստիքների։
Սեղմեք «Արագ դիմում» կոճակը և ուղարկեք ձեր ինքնակենսագրականը (CV)։
Աշխատանքի հայտարարությանը արագ դիմելու համար լրացրեք ստորև նշված դաշտերը։