Երևան   Լրիվ դրույք   06-11-2026   Ամսավճար   https://www.real-estate.am/

Աշխատանքի նկարագրություն

Փնտրում ենք ՄՌԿ բաժնի աշխատակից, ով կաշխատի գրասենյակում՝ ՄՌԿ ղեկավարի հետ սերտ համագործակցությամբ, և կնպաստի ընկերությունում ՄՌԿ նոր գործընթացների մշակմանը, ներդրմանը և կայուն կիրառմանը։ Մեզ պետք է հետևողական, պատասխանատու և արդյունքի ուղղված մարդ, ով արդեն ծանոթ է ձևավորված ՄՌԿ միջավայրի աշխատանքին։

Ձեր պարտականությունները

Գործընթացների ներդրում

  • Աջակցել ՄՌԿ ղեկավարի մշակած գործընթացների, քաղաքականությունների և կանոնակարգերի ներդրմանը ընկերությունում
  • Ապահովել ներդրված գործընթացների կատարումը, հետևել ժամկետներին և հավաքագրել հետադարձ կապ
  • Պատրաստել հրահանգներ, ձևանմուշներ և փաստաթղթեր (հրամաններ, պայմանագրեր, աշխատանքային նկարագրեր)
  • Անհրաժեշտության դեպքում աշխատակիցներին և ղեկավարներին բացատրել նոր կարգերը և աջակցել դրանց յուրացմանը

Ամենօրյա ՄՌԿ աշխատանք

  • Օգնել կադրային փաստաթղթաշրջանառության վարման գործընթացներում
  • Աջակցել հավաքագրման, հարցազրույցների կազմակերպման, նոր աշխատակիցների ադապտացիայի (onboarding) և աշխատանքից ազատման գործընթացներին
  • Պահպանել տվյալների բազաների ճշտությունը և գաղտնիությունը

Հաշվետվողականություն և վերլուծություն

  • Պատրաստել ՄՌԿ ցուցանիշների հաշվետվություններ (հոսունություն, թափուր հաստիքներ, ներկայություն)
  • Առաջարկել գործընթացների բարելավման տարբերակներ

Ձեր որակավորումները

  • Բարձրագույն կրթություն (ՄՌԿ, կառավարում, հոգեբանություն, իրավագիտություն, տնտեսագիտություն կամ համանման ոլորտ)
  • ՄՌԿ ոլորտում աշխատանքային փորձ, նախընտրելի է՝ արդեն իսկ ձևավորված ՄՌԿ համակարգ ունեցող ընկերությունում (1-2+ տարի)
  • ՄՌԿ հիմունքների և ՀՀ աշխատանքային օրենսդրության իմացություն
  • MS Office / Google Workspace-ի լավ իմացություն (հատկապես Excel/Sheets)
  • Հայերենի գերազանց, անգլերենի/ռուսերենի լավ իմացություն
  • Հետևողականություն, պատասխանատվություն, ուշադրություն մանրուքներին, գաղտնիության պահպանում
  • Թիմում և ղեկավարի հետ սերտ համագործակցելու կարողություն

Առավելություն կդիտվի

  • ՄՌԿ ծրագրային համակարգերի (HRIS) օգտագործման փորձ
  • Գործընթացների ներդրման կամ փոփոխությունների կառավարման փորձ
  • ՄՌԿ ոլորտի դասընթացներ կամ սերտիֆիկատներ

Լրացուցիչ տեղեկություններ

Առաջարկում ենք

  • Աշխատանք գրասենյակում՝ ՄՌԿ համակարգի կառուցման ակտիվ փուլում
  • Մասնագիտական աճ

Աշխատանքային պայմաններ

  • Վայրը՝ ք. Երևան
  • Գրաֆիկը՝ երկուշաբթիից-ուրբաթ, 10:00-19:00

Դիմելու եղանակներ
  1. Սեղմեք «Դիմել այս աշխատանքին» կոճակը, գրանցվեք և դիմեք մեկ քլիքով։ Մեկ անգամ գրանցվելուց հետո հետագայում կարող եք հեշտությամբ դիմել նաև այլ հետաքրքրող հաստիքների։

  2. Սեղմեք «Արագ դիմում» կոճակը և ուղարկեք ձեր ինքնակենսագրականը (CV)։






Աշխատանքի հայտարարությանը արագ դիմելու համար լրացրեք ստորև նշված դաշտերը։

Արագ դիմում



Առաջարկվող աշխատանքներ

Անշարժ գույքի գործակալ

Kentron Real Estate
Երևան

Մարքեթինգի բաժնի ղեկավար

Kentron Real Estate
Երևան

Մենեջեր

Kentron Real Estate
Երևան

SMM մասնագետ

Kentron Real Estate
Երևան