Շինարարական աշխատանքների ղեկավար (աշխղեկ)


  Սյունիք   Լրիվ դրույք   27-11-2025 https://ecobuilding.solutions/

Աշխատանքի նկարագրություն

Էկո Բիլդինգ ընկերությունը փնտրում է շինարարական աշխատանքների ղեկավարի (աշխղեկ) պարտադիր մասնագիտական կրթությամբ և աշխատանքային փորձով, ով պատասխանատու կլինի ընկերության տարբեր մարզերում գտնվող շինարարական օբյեկտների աշխատանքների կազմակերպման և իրականացման համար՝ ՀՀ մարզերում` Սյունիք, Վայոց Ձոր, Տավուշ)։

Ձեր պարտականությունները

  • Նախագծերին համապատասխան շինարարական աշխատանքների ողջ ընթացքի պլանավորում, կազմակերպում և վերահսկում,
  • Շինարարության իրականացման նախնական փուլում նախագծային խնդիրների վեր հանում,
  • Կատարված աշխատանքների համեմատում ճարտարապետական նախագծերի հետ,
  • Անհրաժեշտ նյութերի պահանջագրի կազմում,
  • Նախագծերի համապատասխանության ստուգում ինժեներական պահանջներին,
  • Շինարարական անձնակազմի աշխատանքի որակի և տեխնիկական անվտանգության նորմերի պահպանման հետևում, շին. աշխատանքների սահմանված ժամկետներում կատարմանը հետևում,
  •  Կատարված շին. աշխատանքների չափագրում, փաստացի կատարված շին. աշխատանքների կատարողական ակտերի կազմում։

Ձեր որակավորումները

  • Բարձրագույն ինժեներական կրթություն (պարտադիր շինարարության ոլորտ),
  • Մասնագիտական հմտություններ և կրթություն,
  • Աշխատանքային փորձ տվյալ ոլորտում,
  • Շինարարական նորմերի իմացություն,
  • Նախագծանախահաշվային փաստաթղթերից օգտվելու կարողություն, 
  • Մարդկանց կառավարելու հմտություն,
  • Համակարգված աշխատելու կարողություն, թիմում աշխատելու կարողություն,
  • Արագ կողմնորոշվելու և ժամկետները պահպանելու կարողություն,
  • Պատասխանատվության բարձր զգացում,
  • Հայաստանի մարզեր գործուղումներ մեկնելու պատրաստակամություն։

Լրացուցիչ տեղեկություններ ձեզ իմանալու համար

Հասցեք․ Երևան, Արտաշատի խճուղի, 1-ին նրբանցք, 6/2

Համապատասխան թեկնածուները կարող են սեղմել ստորև գտնվող «Արագ դիմում» կոճակը՝ իրենց ինքնակենսագրականը (CV) կցելու և հայտ ներկայացնելու համար։



Արագ դիմում



Պատահական աշխատանքներ

Ճարտարապետ

Art-Group LLC
Երևան

Հաշվապահ

JobՕffer
Երևան