Աշխատանքի նկարագրություն
JobOffer.am-ը իր գործընկեր կազմակերպության համար փնտրում է հաշվապահի:
Ձեր պարտականությունները
- Աշխատանքային և Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատակիցների աշխատավարձի հաշվառման իրականացում համաձայն ՀՀ հարկային օրենսդրության,
- Աշխատանքային օրենսգրքի, գործող ստանդարտների և կազմակերպության հաշվապահական հաշվառման քաղաքականության,
- Եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկի կազմում,
- Հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների մուտքագրման և ելքագրման, մաշվածության հաշվարկի , ընթացիկ և կապիտալ բնույթի ծախսերի փաստաթղթերի կազմում, ստացում, վարում եւ պահպանում՝ համաձայն ՀՀ հարկային օրենսդրության, գործող ստանդարտների և կազմակերպության հաշվապահական քաղաքականության,
- Ոչ ռեզիդենտի շահութահարկի հաշվարկի կազմում,
- Փաստաթղթաշրջանառության վարում,
- Աշխատանքային պարտականություններից բխող այլ անհրաժեշտ գործառույթների իրականացում։
Ձեր որակավորումները
- Բակալավրի կամ մագիստրոսի աստիճան ֆինանսների, հաշվապահության կամ հարակից ոլորտում
- ACCA կամ այլ համապատասխան հավաստագրերի առկայությունը կդիտարկվի որպես առավելություն
- Առնվազն 4 տարվա փորձ հաշվապահության ոլորտում,
- ՀՀ հարկային , աշխատանքային օրենքների, IFRS ստանդարտների իմացություն
- Համակարգչային գիտելիքներ՝ MS Office, ՀԾ ձեռնարկություն և այլ աշխատանքային ծրագրեր
- Անգլերեն, ռուսերեն լեզուների իմացություն B2
- Վերլուծական և խնդիրների լուծման հմտություններ
- Պատասխանատվության բարձր զգացում, պարտաճանաչություն, թիմում աշխատելու ունակություն
Լրացուցիչ տեղեկություններ ձեզ իմանալու համար
Ինչպես Դիմել
Համապատասխան թեկնածուները կարող են սեղմել ստորև գտնվող «Արագ դիմում» կոճակը՝ իրենց ինքնակենսագրականը (CV) կցելու և հայտ ներկայացնելու համար։