Տեխնիկական սպասարկման և վերանորոգման մասնագետ
Աշխատանքի նկարագրություն
«Ֆամի Գրուպը» Հայաստանի նորաձևության ոլորտի առաջատար ընկերություններից մեկն է, որը ներկայացնում է միջազգային ճանաչում ունեցող Penti, LC Waikiki, Cool Club, sela ապրանքանիշերը և Fami մուլտիբրենդային խանութ-սրահները։
Մենք շարունակաբար զարգանում և ընդլայնվում ենք՝ մեր հաջողությունը կառուցելով հոգատարության, պրոֆեսիոնալիզմի, թիմային աշխատանքի և պատասխանատվության վրա։
Մեր թիմին միանալու համար փնտրում ենք Տեխնիկական սպասարկման և վերանորոգման մասնագետի, ով կապահովի Ընկերության խանութ-սրահների և այլ տարածքների տեխնիկական խնդիրների ժամանակին հայտնաբերումը, լուծումն ու ընթացիկ սպասարկումը։
Եթե կարողանում եք արագ կողմնորոշվել խնդիրների դեպքում, պատասխանատու եք և սիրում եք գործնական աշխատանք, սպասում ենք Ձեր ինքնակենսագրականին։
Ձեր պարտականությունները
- Իրականացնել Ընկերության խանութ-սրահների և այլ տարածքների ընթացիկ տեխնիկական սպասարկման և փոքր վերանորոգման աշխատանքները։
- Ժամանակին արձագանքել խանութ-սրահներից ստացվող տեխնիկական խնդիրներին և կազմակերպել դրանց լուծումը։
- Իրականացնել կամ կազմակերպել լուսավորության, դռների, փականների, կահույքի, դարակաշարերի, հանդերձարանների և այլ տեխնիկական տարրերի վերանորոգման աշխատանքները։
- Իրականացնել կամ կազմակերպել սանտեխնիկական փոքր խնդիրների լուծումը։
- Հետևել օդորակման, օդափոխության և այլ տեխնիկական համակարգերի աշխատանքին և կազմակերպել դրանց պարբերական սպասարկումը։
- Անհրաժեշտության դեպքում ներգրավել համապատասխան արտաքին մասնագետների և վերահսկել կատարված աշխատանքի որակը։
- Մասնակցել խանութ-սրահների վերադասավորման, կահավորման, սարքավորումների տեղաշարժման և տեխնիկական տարրերի տեղադրման աշխատանքներին։
- Անհրաժեշտության դեպքում իրականացնել այցեր Երևանի և մարզերի խանութ-սրահներ՝ տեխնիկական խնդիրները տեղում գնահատելու և լուծելու նպատակով։
- Կազմակերպել աշխատանքի համար անհրաժեշտ նյութերի և պահեստամասերի ձեռքբերումը՝ սահմանված ընթացակարգերի և նախապես համաձայնեցված բյուջեի շրջանակում։
- Պահպանել Ընկերության ներքին ընթացակարգերը, անվտանգության կանոնները և աշխատանքային կարգապահությունը։
Ձեր որակավորումները
- Տեխնիկական սպասարկման, վերանորոգման, շինարարական կամ հարակից ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է։
- Էլեկտրականության, սանտեխնիկայի, կահույքի կամ տարածքների ընթացիկ սպասարկման աշխատանքների վերաբերյալ գործնական գիտելիքներ։
- Տեխնիկական խնդիրները արագ գնահատելու և արդյունավետ լուծումներ գտնելու կարողություն։
- Տարբեր տեխնիկական գործիքներով աշխատելու հմտություն։
- Արտաքին մասնագետների և ծառայություններ մատուցող կազմակերպությունների հետ աշխատանքը համակարգելու կարողություն։
- Առաջնահերթությունները ճիշտ սահմանելու և միաժամանակ մի քանի առաջադրանք կառավարելու կարողություն։
- Պատասխանատվության բարձր զգացում և բարեխիղճ վերաբերմունք աշխատանքին։
- Երևանի և մարզերի խանութ-սրահներ աշխատանքային այցեր իրականացնելու պատրաստակամություն։
- Համակարգչային բազային գիտելիքներ և աշխատանքային առաջադրանքների կառավարման էլեկտրոնային համակարգերով աշխատելու պատրաստակամություն։
Լրացուցիչ տեղեկություններ
Մենք առաջարկում ենք
- Կայուն աշխատանք զարգացող fashion retail ընկերությունում։
- Ընկերության բրենդների խանութ-սրահներում կորպորատիվ զեղչ։
- Վճարվող լրացուցիչ հանգստյան օր ծննդյան օրվա կապակցությամբ։
Հավելյալ տեղեկություններ
- Աշխատանքի վայրը՝ Երևան, Ընկերության խանութ-սրահներ և այլ տարածքներ։
- Աշխատանքի ձևաչափը՝ լրիվ դրույք։
- Աշխատանքային օրերը՝ երկուշաբթիից շաբաթ։
Դիմելու եղանակներ
Սեղմեք «Դիմել այս աշխատանքին» կոճակը, գրանցվեք և դիմեք մեկ քլիքով։ Մեկ անգամ գրանցվելուց հետո հետագայում կարող եք հեշտությամբ դիմել նաև այլ հետաքրքրող հաստիքների։
Սեղմեք «Արագ դիմում» կոճակը և ուղարկեք ձեր ինքնակենսագրականը (CV)։