Բժիշկ-փորձագետ
Աշխատանքի նկարագրություն
«Վարդանանց» բժշկական կենտրոնի Մասնագիտական գերազանցության կենտրոնը ձևավորում է փաստաթղթերի հեղինակների և ոլորտային փորձագետների արտաքին խումբ՝ կլինիկական արձանագրությունների և թեստերի մշակման ու թարմացման համար։
Փնտրում ենք գործող կլինիկական փորձ ունեցող մասնագետների, ովքեր աշխատում են ապացուցողական աղբյուրներով, տիրապետում են անգլերենին և պատրաստ են աշխատել գործավարձային ձևաչափով։
·
Ձեր պարտականությունները
- Մշակել կամ թարմացնել սեփական մասնագիտության կլինիկական արձանագրությունը/թեստը՝ Dynamed, UpToDate և համանման ապացուցողական աղբյուրների հիման վրա։
- Հեղինակային խմբի համակարգողի դերում՝ կազմակերպել նույն մասնագիտության մի քանի հեղինակների աշխատանքը և հետևել ժամկետներին։
- Պատասխանել սեփական արձանագրությունների վերաբերյալ հետադարձ կապին։
- Անհրաժեշտության դեպքում մասնակցել արձանագրության թարգմանությանը և հարմարեցմանը 3 լեզվով։
- Իրականացնել մոդուլի կառուցվածքի, թեստերի, հղումների, տարբերակների և նյութի հասանելիության տեխնիկական ստուգում։
Ձեր որակավորումները
- Գործող կլինիկական փորձ՝ համապատասխան մասնագիտությամբ։
- Անգլերենի իմացություն՝ արտասահմանյան մասնագիտական աղբյուրների հետ աշխատելու համար։
- Գործավարձային/հոնորարային մոդելով աշխատելու պատրաստակամություն։
Լրացուցիչ տեղեկություններ
Դիմելու եղանակներ
Սեղմեք «Դիմել այս աշխատանքին» կոճակը, գրանցվեք և դիմեք մեկ քլիքով։ Մեկ անգամ գրանցվելուց հետո հետագայում կարող եք հեշտությամբ դիմել նաև այլ հետաքրքրող հաստիքների։
Սեղմեք «Արագ դիմում» կոճակը և ուղարկեք ձեր ինքնակենսագրականը (CV)։
Աշխատանքի հայտարարությանը արագ դիմելու համար լրացրեք ստորև նշված դաշտերը։