Երևան   Լրիվ դրույք   08-10-2026   Ամսավճար   www.manassian.group

Աշխատանքի նկարագրություն

Manassian Group-ը ըմպելիքների արտադրությամբ զբաղվող իր գործընկեր ընկերության համար փնտրում է Բիզնես վերլուծաբան

Նա՝

  • կվերլուծի ընկերության հիմնական բիզնես տվյալները,
  • կբացահայտի խնդիրներն ու աճի հնարավորությունները,
  • կներկայացնի ղեկավարությանը տվյալների վրա հիմնված առաջարկություններ։

Ձեր պարտականությունները

  • Վերլուծել վաճառքի արդյունքները՝ ըստ ապրանքատեսակների, գործընկերների, տարածքների և վաճառքի ուղղությունների։
  • Իրականացնել գործընկերների և ապրանքատեսակների ABC–XYZ վերլուծություն։
  • Վերլուծել գործընկերների ակտիվությունը, շահութաբերությունը և զարգացման ներուժը։
  • Վերլուծել ընկերության կողմից գործընկերներին տրամադրված սառնարանների արդյունավետությունը՝ վաճառքի ծավալների և օգտագործման տեսանկյունից։
  • Բացահայտել ոչ արդյունավետ տեղադրված սառնարանները և առաջարկել դրանց վերաբաշխման կամ արդյունավետության բարձրացման լուծումներ։
  • Վերլուծել գների, զեղչերի և հատուկ պայմանների ազդեցությունը վաճառքի և շահութաբերության վրա։
  • Վերլուծել ապրանքային պաշարները, շրջանառելիությունը և հնարավոր պակասուրդներն ու ավելցուկները։
  • Վերլուծել վաճառքի պլան/փաստ շեղումները և դրանց պատճառները։
  • Գնահատել մարքեթինգային և վաճառքի խթանման գործողությունների արդյունավետությունը։
  • Պատրաստել ղեկավարության համար պարբերական հաշվետվություններ և վերլուծություններ։
  • Բացահայտված խնդիրների և հնարավորությունների վերաբերյալ ներկայացնել գործնական առաջարկություններ։

Ձեր որակավորումները

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների, բիզնեսի կառավարման կամ հարակից ոլորտում։
  • Excel-ի խորացված իմացություն։
  • Տվյալների վերլուծության և մեծածավալ տեղեկատվության հետ աշխատելու կարողություն։
  • Վերլուծական և համակարգային մտածողություն։
  • Թվերի և մանրամասների նկատմամբ ուշադրություն։
  • Բիզնես ցուցանիշների միջև կապերը հասկանալու և եզրակացություններ անելու կարողություն։
  • Վերլուծության արդյունքները պարզ և հասկանալի ներկայացնելու հմտություն։

Առավելություն կհամարվի՝

  • Power BI / Power Query / SQL-ի իմացությունը,
  • CRM կամ ERP համակարգերի հետ աշխատանքի փորձը,
  • FMCG, արտադրական կամ դիստրիբյուցիոն ընկերությունում աշխատանքի փորձը։

Լրացուցիչ տեղեկություններ

Աշխատանքի վայրը՝ Երևան
Աշխատանքի տեսակը՝ լրիվ դրույք, գրասենյակային

  

Դիմելու եղանակներ

  1. Սեղմեք «Դիմել այս աշխատանքին» կոճակը, գրանցվեք և դիմեք մեկ քլիքով։ Մեկ անգամ գրանցվելուց հետո հետագայում կարող եք հեշտությամբ դիմել նաև այլ հետաքրքրող հաստիքների։

  2. Սեղմեք «Արագ դիմում» կոճակը և ուղարկեք ձեր ինքնակենսագրականը (CV)։




Աշխատանքի հայտարարությանը արագ դիմելու համար լրացրեք ստորև նշված դաշտերը։

Արագ դիմում



Առաջարկվող աշխատանքներ