Շուկայի վերլուծության և մարքեթինգի մասնագետ


  Երևան   Լրիվ դրույք   08-10-2026   0 դրամ   Ամսավճար   www.manassian.group

Աշխատանքի նկարագրություն

Manassian Group-ը ըմպելիքների արտադրությամբ զբաղվող իր գործընկեր կազմակերպության համար փնտրում է Շուկայի վերլուծության և մարքեթինգի մասնագետ, ով պատասխանատու կլինի շուկայի, մրցակիցների, սպառողների, վաճառքի ալիքների և ապրանքատեսակների վերաբերյալ տվյալների հավաքագրման, մշակման ու վերլուծության համար։

Ձեր պարտականությունները

  • Ուսումնասիրել շուկան ու գնահատել շուկայի ծավալը, կառուցվածքը, զարգացման միտումների և աճի հնարավորությունները։
  • Մշտադիտարկել մրցակիցների ապրանքատեսակները, համերը, գները, վաճառքի պայմաններն ու առաջխաղացման ծրագրերը։
  • Վերլուծել մրցակիցների ուժեղ և թույլ կողմերը, դիրքավորման և շուկայական ակտիվությունը։
  • Ուսումնասիրել գործընկերների և սպառողների կարիքները, նախասիրություններն ուգնման վարքագիծը։
  • Վերլուծել վաճառքի տվյալներն՝ ըստ ապրանքատեսակի, համի, փաթեթավորման, գործընկերոջ, վաճառքի ալիքի, տարածաշրջանի և ժամանակահատվածի։
  • Կազմակեպել հարցումներ, հարցազրույցներ, համտեսներ և այլ մարքեթինգային հետազոտություններ՝ թիրախավորելով սպառողներին։
  • Ներկայացնել պարբերական հաշվետվություններ Մարքեթինգի բաժնի ղեկավար։

Ձեր որակավորումները

  • Բարձրագույն կրթություն՝ մարքեթինգի, տնտեսագիտության, բիզնեսի կառավարման, կամ հարակից ոլորտում
  • Առնվազն տարվա աշխատանքային փորձմարքեթինգային վերլուծության, շուկայի հետազոտության, բիզնես վերլուծության կամ հարակից ոլորտում։
  • Շուկայի, մրցակիցների և սպառողների ուսումնասիրության գործնական փորձ։
  • Տարբեր աղբյուրներից ստացված տվյալները համադրելու և օրինաչափություններ բացահայտելու կարողություն։
  • Վաճառքի և մարքեթինգային տվյալների մշակման ու վերլուծության փորձ։
  • Power BI-ի կամ այլ վերլուծական գործիքների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն։ 

Լրացուցիչ տեղեկություններ


Տեսակը՝ լրիվ դրույք, գրասենյակային
Գրաֆիկը՝ 5/2
Վայրը՝ ք․ Երևան
Աշխատավարձը՝ մրցակցային բարձր

  

Դիմելու եղանակներ

  1. Սեղմեք «Դիմել այս աշխատանքին» կոճակը, գրանցվեք և դիմեք մեկ քլիքով։ Մեկ անգամ գրանցվելուց հետո հետագայում կարող եք հեշտությամբ դիմել նաև այլ հետաքրքրող հաստիքների։

  2. Սեղմեք «Արագ դիմում» կոճակը և ուղարկեք ձեր ինքնակենսագրականը (CV)։




Աշխատանքի հայտարարությանը արագ դիմելու համար լրացրեք ստորև նշված դաշտերը։

Արագ դիմում



Առաջարկվող աշխատանքներ

Բիզնես վերլուծաբան

Manassian Group
Երևան