Վաճառակետերի մարքեթինգի պատասխանատու


  Երևան   Լրիվ դրույք   08-10-2026   0 դրամ   Ամսավճար   www.manassian.group

Աշխատանքի նկարագրություն

Manassian Group-ը ըմպելիքների արտադրությամբ զբաղվող իր գործընկեր կազմակերպության համար փնտրում է նախաձեռնող և արդյունքամետ Վաճառակետերի մարքեթինգի պատասխանատու, ով կապահովի վաճառքի կետերում ընկերության ապրանքների տեսանելիությունը, հասանելիությունըև առաջխաղացման ծրագրերի կազմակերպումը։


Ձեր պարտականությունները

  • Մշակել վաճառակետերում ընկերության ապրանքատեսականու առաջխաղացման պլանը։
  • Ապահովել վաճառքակետերում ընկերության ապրանքների տեսանելիությունն ու հասանելիությունը։
  • Մշակել ապրանքների դասավորության ցուցադրման չափանիշներ։
  • Կազմակերպել ու վերահսել սառնարանների, դարակաշարերի, գովազդային վահանակների և այլ բրենդավորված գույքի տեղադրումն ու արդյունավետ օգտագործումը։
  • Պլանավորել ու կազմակերպել POS նյութերի պատրաստման գործընթացը (պաստառներ, գնապիտակներ, և այլն)։
  • Մշտադիտարկել վաճառակետերում մրցակիցների գները, տեսականին, դասավորությունը, սառնարանների քանակը։
  • Պարբերաբար իրականացնել վաճառակետերում սառնարանների և այլ գույքի հաշվառման ու բաշխման վերահսկում։
  • Պարբերաբար ներկայացնել հաշվետվություններ մարքեթինգի բաժնի ղեկավարին։

Ձեր որակավորումները

  • Բարձրագույն կրթություն՝ մարքեթինգի, բիզնեսի կառավարման կամ հարակից ոլորտում։ 
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ վաճառակետերում պրոդուկտի առաջխաղացման, վաճառքի խթանման, կամ հարակից ոլորտում։ 
  • Վաճառքի թիմերի և B2B գործընկերների հետ համագործակցության փորձ։ 
  • Վաճառքի տարբեր ալիքների՝ խանութների, սուպերմարկետների, սրճարանների, ռեստորանների և այլ կետերի հետ աշխատանքի փորձը ցանկալի է։ 
  • Բանակցություններ վարելու և պայմանավորվածությունները վերահսկելու հմտություն։ 

Լրացուցիչ տեղեկություններ

Տեսակը՝ լրիվ դրույք, գրասենյակային
Գրաֆիկը՝ 5/2
Վայրը՝ ք․ Երևան
Աշխատավարձը՝ մրցակցային բարձր


Դիմելու եղանակներ

  1. Սեղմեք «Դիմել այս աշխատանքին» կոճակը, գրանցվեք և դիմեք մեկ քլիքով։ Մեկ անգամ գրանցվելուց հետո հետագայում կարող եք հեշտությամբ դիմել նաև այլ հետաքրքրող հաստիքների։

  2. Սեղմեք «Արագ դիմում» կոճակը և ուղարկեք ձեր ինքնակենսագրականը (CV)։




Աշխատանքի հայտարարությանը արագ դիմելու համար լրացրեք ստորև նշված դաշտերը։

Արագ դիմում



Առաջարկվող աշխատանքներ

Բիզնես վերլուծաբան

Manassian Group
Երևան