Աշխատանքի նկարագրություն
Art-Group LLC ընկերությունը փնտրում է փորձառու ճարտարապետի, ով կմասնակցի բնակելի, հասարակական և արդյունաբերական շինարարական նախագծերի նախագծմանը, մշակմանը և վերահսկողությանը։ Աշխատանքը պահանջում է մասնագիտական փորձ, ստեղծագործական մոտեցում, ինչպես նաև տարբեր ոլորտների ինժեներների հետ արդյունավետ համագործակցելու ունակություն։
Ձեր պարտականությունները
- Ճարտարապետական նախագծերի մշակում՝ տարբեր նշանակության շինությունների համար
- Տեխնիկական փաստաթղթերի, գծագրերի և նախնական հաշվարկների կազմում
- 3D մոդելների և վիզուալների պատրաստում
- Նախագծերի համապատասխանության ապահովում քաղաքաշինական նորմերին և հաճախորդի պահանջներին
- Համագործակցություն շինարարական և ինժեներական թիմերի հետ՝ ապահովելով նախագծերի արդյունավետ իրականացում
- Նախագծի տարբեր փուլերում հաճախորդների հետ հանդիպումներ և քննարկումներ
Ձեր որակավորումները
- Առնվազն 3-5 տարվա աշխատանքային փորձ ճարտարապետի պաշտոնում
- AutoCAD, Revit կամ ArchiCAD ծրագրերի շատ լավ իմացություն
- 3D Max, SketchUp կամ այլ visualization ծրագրերի իմացություն (ցանկալի)
- Գեղագիտական ճաշակ և ստեղծագործական մտածելակերպ
- Քաղաքաշինական նորմերի և շինարարական ստանդարտների իմացություն
- Թիմում աշխատելու և միաժամանակ մի քանի նախագիծ վարելու ունակություն
Լրացուցիչ տեղեկություններ ձեզ իմանալու համար
Լրացուցիչ տեղեկություն
- Մրցակցային աշխատավարձ և բոնուսային համակար
- Մշտական աշխատանք փորձաշրջանից հետո
- Մասնագիտական աճի, վերապատրաստումների և ստեղծագործական զարգացման հնարավորություն
📩Դիմելու կարգ
Համապատասխան թեկնածուները կարող են սեղմել ստորև գտնվող «Արագ դիմում» կոճակը՝ իրենց ինքնակենսագրականը (CV) կցելու և հայտ ներկայացնելու համար։