Վաճառքի և վարձակալության մենեջեր
Աշխատանքի նկարագրություն
«Կենտրոն» անշարժ գույքի գործակալությունը փնտրում է էներգիայով լի, նպատակասլաց և հաղորդակցվող Վաճառքի և վարձակալության մենեջերի՝ ընկերության վաճառքի և վարձակալության բաժնին միանալու համար։
Եթե սիրում եք աշխատել մարդկանց հետ, հետաքրքրված եք անշարժ գույքի շուկայով և ցանկանում եք զարգանալ վաճառքի ոլորտում, ապա այս հնարավորությունը կարող է հենց ձեզ համար լինել։
Ձեր պարտականությունները
- Պատասխանել հաճախորդների զանգերին և էլեկտրոնային նամակներին
- Հաղորդակցվել հաճախորդների հետ Instagram, Facebook և Telegram հարթակների միջոցով
- Հաճախորդներին տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն գների, պայմանների և հասանելի հնարավորությունների վերաբերյալ
- Աջակցել անշարժ գույքի վաճառքի և վարձակալության գործընթացներին
- Մասնակցել փաստաթղթերի պատրաստման և համակարգման գործընթացին
- Գրանցել և պարբերաբար թարմացնել գույքի տվյալները ընկերության կայքում
- Ուսումնասիրել հաճախորդների պահանջները և առաջարկել նրանց համապատասխան գույքային լուծումներ
- Հետևել շուկայի պահանջներին և անշարժ գույքի շուկայի զարգացումներին
- Աշխատել ընկերության վաճառքի նպատակներին և չափանիշներին համապատասխան
Ձեր որակավորումները
- Բարձրագույն կրթություն՝ ցանկալի է տնտեսագիտության, մենեջմենթի, կառավարման կամ հարակից ոլորտներում
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն
- Ռուսերենի և անգլերենի իմացություն՝ միջին կամ բարձր մակարդակով
- Գերազանց հաղորդակցման և բանակցելու հմտություններ
- Հաճախորդների հետ արդյունավետ շփվելու կարողություն
- Թիմում աշխատելու և համագործակցելու հմտություն
- Ժամանակի արդյունավետ կառավարման կարողություն
- Խնդիրների լուծման և իրավիճակին համապատասխան որոշումներ կայացնելու ունակություն
- Ակտիվություն, նախաձեռնողականություն և նպատակասլացություն
- Նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու պատրաստակամություն
- Վաճառքի և անշարժ գույքի ոլորտի նկատմամբ հետաքրքրվածություն
ԱՆՁՆԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐ
- Հաղորդակցվող և հաճախորդամետ
- Ակտիվ և նախաձեռնող
- Պատասխանատու և կազմակերպված
- Արդյունքներին միտված
- Սովորելու և զարգանալու ցանկություն ունեցող
- Թիմային աշխատանքի կողմնակից
Լրացուցիչ տեղեկություններ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՐԱՖԻԿ ԵՎ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆ
- 5-օրյա աշխատանքային գրաֆիկ՝ 10:00 - 19:00
- Ֆիքսված աշխատավարձ + պարգևավճարներ
- Աշխատավարձի տարեկան վերանայում
- Պարգևատրման համակարգ
- Կարիերայի և մասնագիտական զարգացման հնարավորություններ
ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
Սեղմեք «Դիմել այս աշխատանքին» կոճակը, գրանցվեք և դիմեք մեկ քլիքով։ Մեկ անգամ գրանցվելուց հետո հետագայում կարող եք հեշտությամբ դիմել նաև այլ հետաքրքրող հաստիքների։
Սեղմեք «Արագ դիմում» կոճակը և ուղարկեք ձեր ինքնակենսագրականը (CV)։
Աշխատանքի հայտարարությանը արագ դիմելու համար լրացրեք ստորև նշված դաշտերը։