Անշարժ գույքի գործակալ
Աշխատանքի նկարագրություն
«Կենտրոն» անշարժ գույքի գործակալությունը փնտրում է ակտիվ, հաղորդակցվող և նպատակասլաց Անշարժ գույքի գործակալի՝ իր թիմին միանալու համար։
Անշարժ գույքի գործակալը հանդես է գալիս որպես միջնորդ գնորդի և վաճառողի կամ վարձատուի և վարձակալի միջև՝ նպաստելով գույքի արդյունավետ վաճառքի, գնման կամ վարձակալության գործընթացին։
Պաշտոնի շրջանակում մասնագետը պետք է կարողանա հասկանալ հաճախորդների պահանջները, ներկայացնել համապատասխան առաջարկներ, կազմակերպել բանակցությունները և աջակցել գործարքի ամբողջ գործընթացին՝ պահպանելով իրավական և ֆինանսական ճշգրտությունը:
Ձեր պարտականությունները
- Ուսումնասիրել անշարժ գույքի շուկան, գները, պահանջարկն ու առաջարկը
- Պարբերաբար թարմացնել առկա գույքերի վերաբերյալ տեղեկատվությունը
- Խորհրդատվություն տրամադրել անշարժ գույքի գնման, վաճառքի և վարձակալության գործընթացների վերաբերյալ
- Հասկանալ հաճախորդի պահանջներն ու առաջարկել համապատասխան գույքային լուծումներ
- Կազմակերպել և վերահսկել գործարքների ընթացքը
- Աջակցել պայմանագրերի ստորագրման և անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստման գործընթացին
- Ապահովել արդյունավետ հաղորդակցություն հաճախորդների հետ
- Հետևել շուկայի փոփոխություններին և նոր առաջարկներին
- Աշխատել վաճառքի և վարձակալության սահմանված նպատակներին համապատասխան
Ձեր որակավորումները
- Բարձրագույն կրթություն
- MS Office ծրագրերի իմացություն
- CRM համակարգերի և օնլայն հարթակների հետ աշխատելու կարողություն
- Անշարժ գույքի շուկայի նկատմամբ հետաքրքրվածություն և ոլորտի ընդհանուր իմացություն
- Վաճառքի և համագործակցության հմտություններ
ԱՆՁՆԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐ
- Հաղորդակցվող և նախաձեռնող
- Հաճախորդամետ
- Բանակցելու ունակ
- Արագ կողմնորոշվող
- Պատասխանատու և կազմակերպված
- Արդյունքներին միտված
- Թիմում արդյունավետ աշխատելու ունակ
- Սովորելու և զարգանալու պատրաստակամ
Լրացուցիչ տեղեկություններ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ
- Աշխատանքային օրեր՝ երկուշաբթի - ուրբաթ
- Աշխատանքային ժամեր՝ 10:00 - 19:00
- 5-օրյա աշխատանքային գրաֆիկ
- Աշխատավարձ՝ բարձր (գործավարձային)
ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
Սեղմեք «Դիմել այս աշխատանքին» կոճակը, գրանցվեք և դիմեք մեկ քլիքով։ Մեկ անգամ գրանցվելուց հետո հետագայում կարող եք հեշտությամբ դիմել նաև այլ հետաքրքրող հաստիքների։
Սեղմեք «Արագ դիմում» կոճակը և ուղարկեք ձեր ինքնակենսագրականը (CV)։