Աշխատանքի նկարագրություն
«Կենտրոն» անշարժ գույքի գործակալությունը փնտրում է ստեղծագործ, նախաձեռնող և պատասխանատու SMM մասնագետի, ով կզարգացնի ընկերության ներկայությունը սոցիալական ցանցերում, կստեղծի արդյունավետ բովանդակություն և կմասնակցի մարքեթինգային արշավների իրականացմանը։
Ձեր պարտականությունները
- Մշակել և իրականացնել սոցիալական ցանցերի բովանդակության ռազմավարություն։
- Կազմել ամսական կոնտենտ պլան և ապահովել դրա իրականացումը։
- Ստեղծել հրապարակումների, Reels-ների, Stories-ների և այլ թվային բովանդակության գաղափարներ։
- Գրել գրագետ և գրավիչ տեքստեր։
- Վարել և զարգացնել Instagram, Facebook և Pinterest հարթակները։
- Հետևել սոցիալական ցանցերի թրենդներին և կիրառել դրանք ընկերության բովանդակության մեջ։
- Վերլուծել էջերի վիճակագրությունը և ներկայացնել արդյունավետության հաշվետվություններ։
- Համագործակցել մարքեթինգի, դիզայնի և վաճառքի թիմերի հետ։
- Առաջարկել նոր գաղափարներ՝ բրենդի ճանաչելիության և ներգրավվածության բարձրացման համար։
- Ստեղծել, գործարկել, կառավարել և օպտիմալացնել Meta (Facebook/Instagram) գովազդային արշավները։
- Սահմանել և թեստավորել թիրախային լսարանները, վերահսկել գովազդային բյուջեն և ապահովել դրա արդյունավետ օգտագործումը։
- Վերլուծել գովազդային արշավների արդյունքները և կատարել շարունակական օպտիմալացումներ։
Ձեր որակավորումները
- Բարձրագույն կրթություն (մարքեթինգի, հաղորդակցության կամ հարակից ոլորտներում)։
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ SMM ոլորտում։
- Հայերենի գերազանց գրավոր և բանավոր իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն։
- Meta Business Suite, Canva և AI գործիքների հետ աշխատելու հմտություններ։
- Կրեատիվ մտածողություն և բովանդակություն ստեղծելու կարողություն։
- Պատասխանատվության բարձր զգացում և ժամանակի արդյունավետ կառավարում։
- Թիմում աշխատելու և միաժամանակ մի քանի նախագծեր համակարգելու կարողություն։
- Վերլուծական մտածողություն և արդյունքներին միտված աշխատանքային մոտեցում։
Լրացուցիչ տեղեկություններ
- 5-օրյա աշխատանքային շաբաթ՝ 2 հանգստյան օրով
- Աշխատանքային ժամեր՝ 10:00 - 19:00
- Ընդմիջում՝ 13:00 - 14:00
Աշխատանքային գրաֆիկ՝
ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
Սեղմեք «Դիմել այս աշխատանքին» կոճակը, գրանցվեք և դիմեք մեկ քլիքով։ Մեկ անգամ գրանցվելուց հետո հետագայում կարող եք հեշտությամբ դիմել նաև այլ հետաքրքրող հաստիքների։
Սեղմեք «Արագ դիմում» կոճակը և ուղարկեք ձեր ինքնակենսագրականը (CV)։
Աշխատանքի հայտարարությանը արագ դիմելու համար լրացրեք ստորև նշված դաշտերը։