Մարքեթինգի բաժնի ղեկավար


  Երևան   Լրիվ դրույք   05-11-2026   Ամսավճար   https://www.real-estate.am/

Աշխատանքի նկարագրություն

Փնտրում ենք մարքեթինգի բաժնի ղեկավար, ով կառաջնորդի մեդիա և մարքեթինգի թիմը, կզարգացնի ընկերության բրենդը անշարժ գույքի շուկայում և կամրապնդի ընկերության վստահելի գործընկերոջ և գրավիչ գործատուի իմիջը։

Ձեր պարտականությունները

Թիմի և բաժնի կառավարում

  • Ղեկավարել մեդիա և մարքեթինգի բաժնի աշխատանքը, դրվող նպատակների և ցուցանիշների (KPI) սահմանումը
  • Պլանավորել և կառավարել մարքեթինգային բյուջեն
  • Համակարգել աշխատանքը արտաքին գործընկերների (գովազդային գործակալություններ, մեդիա, դիզայներներ և այլն) հետ

Բրենդինգ և ճանաչելիություն

  • Մշակել և իրականացնել ընկերության մարքեթինգային և բրենդինգի ռազմավարությունը
  • Ստեղծել նոր գաղափարներ և արդյունավետ լուծումներ՝ բրենդի ճանաչելիությունն ու վստահությունը բարձրացնելու համար
  • Կառավարել գովազդային արշավները (թվային, արտաքին, մեդիա), սոցիալական ցանցերը, կայքի բովանդակությունը
  • Կազմակերպել ծրագրերի (նախագծերի) մարքեթինգային աջակցությունը՝ վաճառքների աճը խթանելու նպատակով
  • Վերլուծել արդյունքները և օպտիմալացնել ծախսերը

Գործատուի բրենդ (Employer Branding)

  • Զարգացնել ընկերության իմիջը որպես գրավիչ գործատու՝ աշխատակիցների համար ներքին հաղորդակցության և մշակույթի ամրապնդման միջոցով
  • Ամրապնդել ընկերության հեղինակությունը շուկայում՝ թեկնածուների, գործընկերների և հաճախորդների ներգրավելու նպատակով

Տենդենցներ

  • Հետևել համաշխարհային մարքեթինգային միտումներին (այդ թվում՝ ԱԲ գործիքներին) և արդյունավետ կիրառել դրանք ընկերությունում:

Ձեր որակավորումները

  • Բարձրագույն կրթություն (մարքեթինգ, բիզնես ադմինիստրացիա, հաղորդակցություն կամ համանման ոլորտ)
  • Մարքեթինգի ոլորտում 4+ տարվա փորձ, որից առնվազն 2 տարի ղեկավար պաշտոնում
  • Բրենդինգի, թվային մարքեթինգի և մեդիա պլանավորման խորը գիտելիքներ
  • Թիմի ղեկավարման և բյուջեի կառավարման փորձ
  • Ստեղծագործական և ռազմավարական մտածողություն
  • Վերլուծական հմտություններ (Google Analytics, Meta Ads, CRM համակարգեր)
  • Հայերենի գերազանց, անգլերենի/ռուսերենի լավ իմացություն

Առավելություն կդիտվի

  • Անշարժ գույքի կամ շինարարության ոլորտում աշխատանքի փորձ
  • Employer branding-ի նախագծերի փորձ
  • Իվենթների և PR-ի կազմակերպման փորձ

Լրացուցիչ տեղեկություններ

Առաջարկում ենք

  • Մրցունակ աշխատավարձ,
  • Ստեղծագործական աշխատանքի և մասնագիտական զարգացման հնարավորություն

Աշխատանքային պայմաններ

  • Վայրը՝ ք. Երևան
  • Գրաֆիկը՝ երկուշաբթիից-ուրբաթ, 10:00-19:00

Դիմելու եղանակներ

  1. Սեղմեք «Դիմել այս աշխատանքին» կոճակը, գրանցվեք և դիմեք մեկ քլիքով։ Մեկ անգամ գրանցվելուց հետո հետագայում կարող եք հեշտությամբ դիմել նաև այլ հետաքրքրող հաստիքների։

  2. Սեղմեք «Արագ դիմում» կոճակը և ուղարկեք ձեր ինքնակենսագրականը (CV)։





Աշխատանքի հայտարարությանը արագ դիմելու համար լրացրեք ստորև նշված դաշտերը։

Արագ դիմում



Առաջարկվող աշխատանքներ

Մենեջեր

Kentron Real Estate
Երևան

Պրոդուկտ մենեջեր (կայք և CRM)

Kentron Real Estate
Երևան

SMM մասնագետ

Kentron Real Estate
Երևան

ՄՌԿ մասնագետ

Kentron Real Estate
Երևան