Պրոդուկտ մենեջեր (կայք և CRM)


  Երևան   Լրիվ դրույք   05-11-2026   Ամսավճար   https://www.real-estate.am/

Աշխատանքի նկարագրություն

Փնտրում ենք Պրոդուկտ մենեջեր, ով պատասխանատու կլինի ընկերության կայքի, CRM-ի և հարակից ՏՏ համակարգերի արդյունավետ աշխատանքի, զարգացման և շարունակական բարելավման համար։

Աշխատանքը ենթադրում է տեխնիկական խնդիրների և զարգացման աշխատանքների համակարգում, արտաքին ՏՏ գործընկերների և մատակարարների հետ համագործակցություն, տեխնիկական առաջադրանքների կազմում և վերահսկում, ինչպես նաև համակարգերի և տվյալների անվտանգության ապահովման գործընթացների համակարգում։

Ձեր պարտականությունները

Կայք, CRM և ՏՏ համակարգեր

  • Համակարգել կայքի, CRM-ի և հարակից ՏՏ համակարգերի աշխատանքի ընթացքում առաջացող խնդիրների լուծումը։
  • Վերլուծել համակարգերի բարելավման և նոր գործառույթների ներդրման անհրաժեշտությունը։
  • Հավաքագրել և ձևակերպել բիզնես պահանջները և դրանց հիման վրա կազմել տեխնիկական առաջադրանքներ (ՏԱ)։
  • Համակարգել արտաքին մատակարարների աշխատանքը։
  • Վերահսկել կատարված աշխատանքների որակը, համապատասխանությունը տեխնիկական առաջադրանքին և սահմանված ժամկետներին։
  • Կազմակերպել նոր ֆունկցիոնալների և փոփոխությունների թեստավորումն ու ներդրումը։
  • Վարել տեխնիկական խնդիրների և հարցումների առաջնահերթությունները՝ ապահովելով դրանց ժամանակին լուծումը։
  • Անհրաժեշտության դեպքում բանակցել ծառայությունների և տեխնիկական աշխատանքների արժեքների շուրջ և վերահսկել ծախսերի արդյունավետությունը։
  • Փաստաթղթավորել համակարգերի հիմնական փոփոխությունները, գործընթացները և տեխնիկական պահանջները։

Տվյալների պաշտպանություն և տեղեկատվական անվտանգություն

  • Համակարգել կայքերի, CRM-ի և ՏՏ համակարգերի անվտանգության ապահովման միջոցառումները։
  • Հետևել համակարգերում հնարավոր խոցելիությունների բացահայտման և վերացման աշխատանքներին։
  • Համակարգել տվյալների հասանելիության և օգտագործման իրավասությունների վերահսկումը։
  • Հետևել տվյալների պաշտպանության և տեղեկատվական անվտանգության ոլորտի ժամանակակից մոտեցումներին։

Արհեստական բանականության (ԱԲ) անվտանգ օգտագործում

  • Տեղյակ լինել ԱԲ գործիքների անվտանգ օգտագործման հիմնական սկզբունքներին։
  • Վերահսկել գաղտնի, անձնական և ընկերության ներքին տվյալների ԱԲ գործիքներին փոխանցման հետ կապված ռիսկերը։
  • Մասնակցել ընկերությունում ԱԲ գործիքների անվտանգ և արդյունավետ օգտագործման կանոնների մշակմանը։

Ձեր որակավորումները

  • Բարձրագույն կրթություն՝ ՏՏ, կառավարում, բիզնեսի կառավարում կամ հարակից ոլորտում։
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ IT Product Management, IT Project Management, CRM/Website Management կամ IT Systems Coordination ոլորտում։
  • CRM համակարգերի և կայքերի/CMS համակարգերի կառավարման փորձ։
  • Բիզնես պահանջները տեխնիկական առաջադրանքների վերածելու և ՏԱ կազմելու հմտություն։
  • Ծրագրավորողների, ՏՏ մասնագետների և արտաքին մատակարարների աշխատանքի համակարգման փորձ։
  • Տվյալների պաշտպանության և տեղեկատվական անվտանգության հիմնական սկզբունքների իմացություն։
  • Թվային համակարգերի խնդիրները հասկանալու և համապատասխան մասնագետների հետ դրանց լուծումը կազմակերպելու կարողություն։
  • Բանակցությունների և մատակարարների կառավարման հմտություններ։
  • Վերլուծական և համակարգային մտածողություն։
  • Առաջնահերթություններ սահմանելու և արագ կողմնորոշվելու կարողություն։
  • Բարձր պատասխանատվություն և արդյունքի նկատմամբ հետևողականություն։
  • Հայերենի գերազանց և անգլերենի լավ իմացություն։

Առավելություն կդիտվի

  • Տեղեկատվական անվտանգության կամ կիբերանվտանգության ոլորտում դասընթացների կամ սերտիֆիկացման առկայություն։
  • Անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ ՀՀ օրենսդրության իմացություն։
  • Agile/Scrum մեթոդաբանությունների իմացություն կամ աշխատանքային փորձ։
  • Google Analytics, Google Tag Manager կամ այլ վեբ-վերլուծական գործիքների իմացություն։
  • API-ների, ինտեգրացիաների և CRM/CMS համակարգերի տեխնիկական հնարավորությունների ընդհանուր պատկերացում։

Լրացուցիչ տեղեկություններ

Մենք առաջարկում ենք

  • Մրցունակ աշխատավարձ։
  • Մասնագիտական զարգացման և նոր տեխնոլոգիաների հետ աշխատելու հնարավորություն։
  • Իրական ազդեցություն ընկերության թվային համակարգերի զարգացման և բարելավման վրա։

Աշխատանքային պայմաններ

  • Վայրը՝ ք. Երևան
  • Գրաֆիկը՝ երկուշաբթիից-ուրբաթ, 10:00-19:00

Դիմելու եղանակներ

  1. Սեղմեք «Դիմել այս աշխատանքին» կոճակը, գրանցվեք և դիմեք մեկ քլիքով։ Մեկ անգամ գրանցվելուց հետո հետագայում կարող եք հեշտությամբ դիմել նաև այլ հետաքրքրող հաստիքների։

  2. Սեղմեք «Արագ դիմում» կոճակը և ուղարկեք ձեր ինքնակենսագրականը (CV)։





Աշխատանքի հայտարարությանը արագ դիմելու համար լրացրեք ստորև նշված դաշտերը։

Արագ դիմում



Առաջարկվող աշխատանքներ

ՄՌԿ մասնագետ

Kentron Real Estate
Երևան

Մարքեթինգի բաժնի ղեկավար

Kentron Real Estate
Երևան

Անշարժ գույքի գործակալ

Kentron Real Estate
Երևան

SMM մասնագետ

Kentron Real Estate
Երևան