Երևան   Լրիվ դրույք   07-11-2026   Ամսավճար   https://www.real-estate.am/

Աշխատանքի նկարագրություն

«Կենտրոն» անշարժ գույքի գործակալությունը փնտրում է ստեղծագործ, նախաձեռնող և պատասխանատու SMM մասնագետի, ով կզարգացնի ընկերության ներկայությունը սոցիալական ցանցերում, կստեղծի արդյունավետ բովանդակություն և կմասնակցի մարքեթինգային արշավների իրականացմանը։

Ձեր պարտականությունները

  • Մշակել և իրականացնել սոցիալական ցանցերի բովանդակության ռազմավարություն։
  • Կազմել ամսական կոնտենտ պլան և ապահովել դրա իրականացումը։
  • Ստեղծել հրապարակումների, Reels-ների, Stories-ների և այլ թվային բովանդակության գաղափարներ։
  • Գրել գրագետ և գրավիչ տեքստեր։
  • Վարել և զարգացնել Instagram, Facebook և Pinterest հարթակները։
  • Հետևել սոցիալական ցանցերի թրենդներին և կիրառել դրանք ընկերության բովանդակության մեջ։
  • Վերլուծել էջերի վիճակագրությունը և ներկայացնել արդյունավետության հաշվետվություններ։
  • Համագործակցել մարքեթինգի, դիզայնի և վաճառքի թիմերի հետ։
  • Առաջարկել նոր գաղափարներ՝ բրենդի ճանաչելիության և ներգրավվածության բարձրացման համար։
  • Ստեղծել, գործարկել, կառավարել և օպտիմալացնել Meta (Facebook/Instagram) գովազդային արշավները։
  • Սահմանել և թեստավորել թիրախային լսարանները, վերահսկել գովազդային բյուջեն և ապահովել դրա արդյունավետ օգտագործումը։
  • Վերլուծել գովազդային արշավների արդյունքները և կատարել շարունակական օպտիմալացումներ։

Ձեր որակավորումները

  • Բարձրագույն կրթություն (մարքեթինգի, հաղորդակցության կամ հարակից ոլորտներում)։
  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ SMM ոլորտում։
  • Հայերենի գերազանց գրավոր և բանավոր իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն։
  • Meta Business Suite, Canva և AI գործիքների հետ աշխատելու հմտություններ։
  • Կրեատիվ մտածողություն և բովանդակություն ստեղծելու կարողություն։
  • Պատասխանատվության բարձր զգացում և ժամանակի արդյունավետ կառավարում։
  • Թիմում աշխատելու և միաժամանակ մի քանի նախագծեր համակարգելու կարողություն։
  • Վերլուծական մտածողություն և արդյունքներին միտված աշխատանքային մոտեցում։

Լրացուցիչ տեղեկություններ

    Աշխատանքային գրաֆիկ՝

    • 5-օրյա աշխատանքային շաբաթ՝ 2 հանգստյան օրով
    • Աշխատանքային ժամեր՝ 10:00 - 19:00
    • Ընդմիջում՝ 13:00 - 14:00


ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

  1. Սեղմեք «Դիմել այս աշխատանքին» կոճակը, գրանցվեք և դիմեք մեկ քլիքով։ Մեկ անգամ գրանցվելուց հետո հետագայում կարող եք հեշտությամբ դիմել նաև այլ հետաքրքրող հաստիքների։

  2. Սեղմեք «Արագ դիմում» կոճակը և ուղարկեք ձեր ինքնակենսագրականը (CV)։






Աշխատանքի հայտարարությանը արագ դիմելու համար լրացրեք ստորև նշված դաշտերը։

Արագ դիմում



Առաջարկվող աշխատանքներ

Մարքեթինգի բաժնի ղեկավար

Kentron Real Estate
Երևան

Ընդունարանի աշխատակից

Kentron Real Estate
Երևան

Անշարժ գույքի գործակալ

Kentron Real Estate
Երևան

Տնօրենի օգնական

Kentron Real Estate
Երևան