Երևան   Լրիվ դրույք   07-11-2026     Ցուցադրել աշխատավարձը   Գործավարձային   https://www.real-estate.am/

Աշխատանքի նկարագրություն

«Կենտրոն» անշարժ գույքի գործակալությունը փնտրում է ակտիվ, հաղորդակցվող և նպատակասլաց Անշարժ գույքի գործակալի՝ իր թիմին միանալու համար։

Անշարժ գույքի գործակալը հանդես է գալիս որպես միջնորդ գնորդի և վաճառողի կամ վարձատուի և վարձակալի միջև՝ նպաստելով գույքի արդյունավետ վաճառքի, գնման կամ վարձակալության գործընթացին։

Պաշտոնի շրջանակում մասնագետը պետք է կարողանա հասկանալ հաճախորդների պահանջները, ներկայացնել համապատասխան առաջարկներ, կազմակերպել բանակցությունները և աջակցել գործարքի ամբողջ գործընթացին՝ պահպանելով իրավական և ֆինանսական ճշգրտությունը:

Ձեր պարտականությունները

  • Ուսումնասիրել անշարժ գույքի շուկան, գները, պահանջարկն ու առաջարկը
  • Պարբերաբար թարմացնել առկա գույքերի վերաբերյալ տեղեկատվությունը
  • Խորհրդատվություն տրամադրել անշարժ գույքի գնման, վաճառքի և վարձակալության գործընթացների վերաբերյալ
  • Հասկանալ հաճախորդի պահանջներն ու առաջարկել համապատասխան գույքային լուծումներ
  • Կազմակերպել և վերահսկել գործարքների ընթացքը
  • Աջակցել պայմանագրերի ստորագրման և անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստման գործընթացին
  • Ապահովել արդյունավետ հաղորդակցություն հաճախորդների հետ
  • Հետևել շուկայի փոփոխություններին և նոր առաջարկներին
  • Աշխատել վաճառքի և վարձակալության սահմանված նպատակներին համապատասխան

Ձեր որակավորումները

  • Բարձրագույն կրթություն
  • MS Office ծրագրերի իմացություն
  • CRM համակարգերի և օնլայն հարթակների հետ աշխատելու կարողություն
  • Անշարժ գույքի շուկայի նկատմամբ հետաքրքրվածություն և ոլորտի ընդհանուր իմացություն
  • Վաճառքի և համագործակցության հմտություններ


ԱՆՁՆԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐ

  • Հաղորդակցվող և նախաձեռնող
  • Հաճախորդամետ
  • Բանակցելու ունակ
  • Արագ կողմնորոշվող
  • Պատասխանատու և կազմակերպված
  • Արդյունքներին միտված
  • Թիմում արդյունավետ աշխատելու ունակ
  • Սովորելու և զարգանալու պատրաստակամ


Լրացուցիչ տեղեկություններ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

  • Աշխատանքային օրեր՝ երկուշաբթի - ուրբաթ
  • Աշխատանքային ժամեր՝ 10:00 - 19:00
  • 5-օրյա աշխատանքային գրաֆիկ
  • Աշխատավարձ՝ բարձր (գործավարձային)


ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

  1. Սեղմեք «Դիմել այս աշխատանքին» կոճակը, գրանցվեք և դիմեք մեկ քլիքով։ Մեկ անգամ գրանցվելուց հետո հետագայում կարող եք հեշտությամբ դիմել նաև այլ հետաքրքրող հաստիքների։

  2. Սեղմեք «Արագ դիմում» կոճակը և ուղարկեք ձեր ինքնակենսագրականը (CV)։






Աշխատանքի հայտարարությանը արագ դիմելու համար լրացրեք ստորև նշված դաշտերը։

Արագ դիմում



Առաջարկվող աշխատանքներ

Ընդունարանի աշխատակից

Kentron Real Estate
Երևան

SMM մասնագետ

Kentron Real Estate
Երևան

Մենեջեր

Kentron Real Estate
Երևան

Տնօրենի օգնական

Kentron Real Estate
Երևան