Երևան   Լրիվ դրույք   05-11-2026   Ամսավճար   https://www.real-estate.am/

Աշխատանքի նկարագրություն

Փնտրում ենք տնօրենի օգնական, ով կհամակարգի տնօրենին ուղարկվող շաբաթական հաշվետվությունները և դրանք կվերածի հակիրճ, պարզ ամփոփ տվյալների՝ արագ որոշումներ կայացնելու համար։ Օգնականը նաև պետք է լինի ընկերության բոլոր ընթացիկ գործընթացներին տեղյակ մասնագետ, ով տնօրենի բացակայության ժամանակ կապահովի ամենօրյա աշխատանքների անխափան համակարգումը և անհրաժեշտության դեպքում արդյունավետ կփոխարինի նրան։

Ձեր պարտականությունները

Հաշվետվություններ և վերլուծություն

  • Բաժիններից և աշխատակիցներից ստանալ շաբաթական հաշվետվությունները և հետևել ներկայացման ժամկետներին
  • Ստուգել հաշվետվությունների լրիվությունը և ճշտությունը, անհրաժեշտության դեպքում պարզաբանումներ պահանջել
  • Տվյալները համախմբել մեկ ամփոփ փաստաթղթի կամ աղյուսակի (հիմնական ցուցանիշներ, միտումներ, շեղումներ, ռիսկեր)
  • Պատրաստել շաբաթական ամփոփագիր տնօրենի համար՝ 1-2 էջի սահմաններում
  • Առանձնացնել հրատապ հարցերը, որոնք պահանջում են տնօրենի ուշադրությունը

Տնօրենի աշխատանքների համակարգում

  • Վարել տնօրենի օրացույցը, հանդիպումները և առաջադրանքների կատարման հսկողությունը
  • Լինել տեղեկացված ընկերության բոլոր ընթացիկ նախագծերին, գործընթացներին, առաջնահերթություններին և կայացված որոշումներին
  • Վարել տնօրենի գործերի և հանձնարարականների ընթացիկ գրանցամատյան (կարգավիճակ, պատասխանատու, ժամկետ), որպեսզի ցանկացած պահի հնարավոր լինի շարունակել աշխատանքը

Տնօրենի բացակայության ժամանակ փոխարինում

  • Համակարգել ընկերության ամենօրյա գործառնական աշխատանքները. բաժինների ղեկավարների հետ կապը, հանձնարարականների կատարման հսկողությունը, ընթացիկ հարցերի լուծումը
  • Ընդունել և առաջնահերթություն տալ մուտքային հարցումներին, նամակներին և զանգերին. լուծել իր իրավասության սահմաններում, մնացածն անհապաղ փոխանցել տնօրենին
  • Ամեն վերադարձից հետո տնօրենին ներկայացնել համառոտ հաշվետվություն բացակայության ընթացքում կատարվածի, ընդունված որոշումների և բաց մնացած հարցերի մասին:

Ձեր որակավորումները

  • Բարձրագույն կրթություն (կառավարում, տնտեսագիտություն, բիզնես ադմինիստրացիա կամ համանման ոլորտ)
  • Աշխատանքային փորձ՝ օգնականի, ադմինիստրատորի, վերլուծաբանի կամ ղեկավարին փոխարինող դերում (նախընտրելի է 2+ տարի)
  • Ընկերության գործունեության, կառուցվածքի և գործընթացների արագ յուրացման և համակողմանի ընկալման կարողություն
  • Ինքնուրույն որոշումներ կայացնելու և պատասխանատվություն ստանձնելու կարողություն
  • Առաջնահերթությունները ճիշտ որոշելու և արագ փոփոխվող իրավիճակներում աշխատելու հմտություն
  • Բանակցային և գործնական հաղորդակցման հմտություններ (ներքին թիմի և արտաքին գործընկերների հետ)
  • Excel/Google Sheets-ի լավ իմացություն (ֆորմուլաներ, pivot աղյուսակներ, գրաֆիկներ)
  • Տվյալները վերլուծելու և հակիրճ շարադրելու կարողություն
  • Հայերենի գերազանց և ռուսերենի/անգլերենի լավ իմացություն
  • Կազմակերպվածություն, պատասխանատվություն, գաղտնիության պահպանում, սթրեսակայունություն

Առավելություն կդիտվի

  • Հաշվետվությունների ավտոմատացման փորձ (Power BI, Google Data Studio և այլն)
  • Կառավարչական հաշվառման հիմունքների իմացություն
  • Ղեկավարին փոխարինելու կամ ղեկավար պաշտոնում աշխատանքի փորձ
  • Նախագծերի կառավարման փորձ:

Լրացուցիչ տեղեկություններ

Առաջարկում ենք

  • Մրցունակ աշխատավարձ
  • Աշխատանք տնօրենի հետ սերտ համագործակցությամբ և ընկերության կառավարման ամբողջական պատկերի իմացություն
  • Մասնագիտական զարգացման և կարիերայի աճի հնարավորություն
Աշխատանքային պայմաններ
  • Վայրը՝ ք. Երևան
  • Գրաֆիկը՝ երկուշաբթիից-ուրբաթ, 10:00-19:00

Դիմելու եղանակներ

  1. Սեղմեք «Դիմել այս աշխատանքին» կոճակը, գրանցվեք և դիմեք մեկ քլիքով։ Մեկ անգամ գրանցվելուց հետո հետագայում կարող եք հեշտությամբ դիմել նաև այլ հետաքրքրող հաստիքների։

  2. Սեղմեք «Արագ դիմում» կոճակը և ուղարկեք ձեր ինքնակենսագրականը (CV)։





Աշխատանքի հայտարարությանը արագ դիմելու համար լրացրեք ստորև նշված դաշտերը։

Արագ դիմում



Առաջարկվող աշխատանքներ

Մենեջեր

Kentron Real Estate
Երևան

SMM մասնագետ

Kentron Real Estate
Երևան

Պրոդուկտ մենեջեր (կայք և CRM)

Kentron Real Estate
Երևան

Մարքեթինգի բաժնի ղեկավար

Kentron Real Estate
Երևան